World Action On Salt and Health (WASH) կազմակերպությունը ստեղծվել է 2005 թվականին ուտելիքում օգտագործվող աղի քանակի աստիճանական կրճատման միջոցով աշխարհի մարդկանց առողջությունը բարելավելու նպատակով:
Telegraf.com.ua-ն ներկայացնում է երեք միջոց, որը կօգնի կրճատել օգտագործվող աղի քանակը:
1. Ուտելիք պատրաստելիս կամ սեղանի մոտ նստած փորձեք աղ չավելացնել: Սկզբնական շրջանում այն դժվար կլինի, սակայն հետագայում դուք կսկսեք գնահատել բնական սննդամթերքի իսկական համը:
2. Սահմանափակեք աղի բարձր քանակություն պարունակող մթերքների օգտագործումը, որոնցից են վերամշակված միսը, պանիրը, կիսաֆաբրիկատները: Ավելի շատ օգտագործեք թարմ մրգեր և բանջարեղեն:
3. Գնումներ կատարելիս ուշադրություն դարձրեք պիտակին: Հարկավոր է ընտրել մթերքներ աղի ցածր պարունակությամբ: