Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպը հեռացրել է իր գլխավոր խորհրդականին ռասիստական արտահայտության համար, որը նա հրապարակել է Facebook սոցիալական կայքում, հաղորդում է Bloomberg-ը:
Տեղեկատվությունը հաստատել է նաև Տրամպի նախընտրական քարոզարշավի ղեկավարը: Ինչպես հաղորդում է CNN-ը, որոշ տվյալներով Նունբերգը ռասիստական հաղորդագրությունները հրապարակել է դեռևս 2007թ.:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդականը հայտարարել է, որ հաղորդագրությունները ինքը չի գրել: