ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ակտիվորեն քննարկում է երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը՝ ռիսկի ենթարկելով ֆավորիտ Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Թերթի տեղեկությամբ՝ փոխնախագահի գրասենյակը բանակցում է Դեմոկրատական կուսակցության ֆունկցիոներների և դոնորների հետ երկրի ղեկավարի պաշտոնում փոխվարչապետի հնարավոր առաջադրման վերաբերյալ:
Եթե Բայդենը որոշի առաջադրվել, նա պետք է փրայմերիզների նույն գործընթացն անցնել, ինչ մյուս թեկնածուները: Սակայն նրա թեկնածությունն էականորեն կփոխի ընտրությունների կոնյուկտուրան, քանի որ մինչև հիմա նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պայքարի հիմնական ֆավորիտն է:
New York Times-ի թղթակից Մորին Դաուդի տեղեկությամբ՝ Բայդենը նաև հանդիպումներ է ունենում ընկերների, ընտնաիքի և կուսակցության հովանավորների հետ, որպեսզի հասկանա՝ արդյոք արժե առաջադրել իր թեկնածությունը:
Դաուդը գրում է, որ ընտրություններին մասնակցել Բայդենին համոզել է նրա որդի Բոն, որը վերջերս մահացել է ծանր հիվանդությունից: Բո Բայդենը հորը համոզել է, որ Ամերիկային պետք չէ Քլինթոնների ընտանիքի ներկայացուցչի ևս մեկ պաշտոնավարման ժամկետ, գրում է Դաուդը:
Բայդենն արդեն երկու անգամ առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ 1988 և 2008 թթ.: