Woman-talk.com-ի փոխանցմամբ` մարդու բերանի տհաճի հոտը հաճախ վկայում է մարդու օրգանիզմի թունավորման և հաստ աղիում տոքսինների կուտակման կամ էլ բերանի խոռոչի վարակի մասին: Դա կարող է կապված լինել նաև վատ մարսողության հետ:
Դանդաղ մարսողության դեպքում սնունդն աղեստամքոսային տրակտում ենթարկվում է խմորման և նեխման, ինչն էլ հանգեցնում է տոքսինների առաջացման, որոնք զզվելի հոտ ունեն: Պետք է հայելու առաջ նայել լեզվին, և եթե նրա հետնամասում կա փառ, ապա դա վկայում է տոքսինների մասին:
Բերանի տհաճ հոտը կանխելու համար առաջին հերթին խորհուրդ է տրվում հետևել սեփական դիետային, շատ կարևոր է ծանր սնունդ ու սառը ըմպելիքներ չօգտագործելը: Սնվելու յուրաքանչյուր դեպքում դրանից հետո ծամեք ֆենխել, որը կնպաստի մարսողության գործընթացին: Կումինից պատրաստված մեկ բաժակ թեյը նույնպես կնպաստի մարսողության կարգավորմանը:
Բերանի խոռոչի վատ հոտի պատճառ կարող է լինել նաև վատ հիգիենան: Կարևոր է սնվելու ամեն դեպքից հետո ատամները մաքրելը: