Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

1998 թվականին էլ պայմանավորվածություն կար, որ Գագիկ Հարությունյանն է լինելու նախագահը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:

– Պարոն Մալխասյան, ընդդիմադիր ուժերից մի մասը կտրուկ դեմ են սահմանադրական փոփոխություններին, որոշ ուժեր մեղմ դիրքորոշում ունեն: Ձեր կարծիքով՝ աշնանը պայքար կձևավորվի՞ այդ փոփոխությունների դեմ:

– Ես կարծում եմ, որ կձևավորվի պայքարող ուժ՝ ժողովրդի այն հատվածը, որը դեռ չի հուսալքվել ու հանձնվել, և որն իր երկրի ապագայի նկատմամբ հույսեր ունի, կհամախմբվի: Պետք է գիտակցել, որ չպետք է հանձնվել  հանրապետականների տարածած այն տեսակետներին, թե իրենք ամենազորեղն են, որ ինչպես ուզեն՝ կձևեն Սահմանադրությունն ու օրենքները:  Դրա արդյունքում մեր երկիրը անկում է ապրում, մենք ետ ենք ընկնում մեր հարևաններից: Առողջ ուժերը սա պետք է գիտակցեն և թույլ չտան անցկացնել սահմանադրական փոփոխությունները:

– Սահմանադրական փոփոխությունների պատճառով տեսաք, թե փետրվարին քաղաքական դաշտում ինչ տեղի ունեցավ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տրոհվեց, նրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Արդյունքում քանդվեց նաև ոչ իշխանական եռյակը: Այդպիսով չե՞ք կարծում, որ ոչ իշխանական դաշտի ոչ բոլոր ուժերը կպայքարեն սահմանադրական փոփոխությունների դեմ:

– Կարծում եմ, որ եռյակից ՀԱԿ-ը մնում է իր դիրքերում և սկզբունքորեն պայքարում է: Եվ կարծում եմ, որ այն այսօր միակ ընդդիմադիր առողջ ուժն է, որն իր պայքարով նպաստում է հասարակական-քաղաքական զարգացումներին: Ինչ վերաբերում է թույլ լինելուն, ապա 2008թ. էլ այն տպավորությունն էր, որ ամեն ինչ ոչնչացված է, ժողովուրդը հուսալքված , պատրաստ չէ պայքարի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծվեց մի հզոր շարժում: Ճիշտ է, հաղթանակ չգրանցվեց, բայց այդ պայքարի շարունակականության արդյունքում իշխանություններն այսօր միջազգային արենայում ցույց են տալիս, թե ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, և ի տարբերություն Ադրբեջանի՝ կան նման շարժումներ:  Պարզապես այս իշխանությունը ցանկանում է ժողովրդի մեջ հույսի վերջին կաթիլն էլ ոչնչացնել: Միայն ՀԱԿ-ը չէ, նաև այլ ուժեր կամ առանձին շարժումներ կան: Եվ այս ուժերը պետք է համախմբվեն սահմանադրական փոփոխությունների դեմ, որպեսզի կարողանան հաջողություններ ունենալ:

– Ամեն դեպքում չե՞ք կարծում, որ ընդդիմադիր ուժերը փետրվարյան իրադարձություններից հետո թուլացել են և միգուցե չկարողանան արդյունավետ պայքարել:

– Շատ վատ բան եք ասում: Չեմ ուզում նման բան մտածել, ուզում եմ, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը շատ ուժեղ լինեն: Ցանկացած երկիր եթե չի ունենում ուժեղ ընդդիմություն, սկսում է միայն իր շահի մասին մտածել: Մեր իշխանությունները դա չեն գիտակցում, ամեն ինչ անում են, որ քանդեն: 2008 թվականից ամեն ինչ ներդնում են, որ ընդդիմությանը ոչնչացնեն: Երկրի համար որքան կարևոր է իշխանական համակարգը, նույնքան էլ կարևոր է ընդդիմությունը: Դուք տեսաք, թե Ադրբեջանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ոչ հայանպաստ ինչ վտանգավոր փաստաթուղթ էր ցանկանում անցկացնել, բայց դա չստացվեց: Անգամ պատվիրակության իշխանության ներկայացուցիչներն էին խոստովանում, թե այն ձախողելու համար որքան մեծ է եղել ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի աշխատանքը: Եվ ի վերջո՝ մենք չպետք է հավերժ պայքարենք, մենք էլ պետք է ապրենք: Ի՞նչ է այս երկրի վիճակը, իրենք կերուխումների մեջ են, ժողովուրդն էլ թշվառության մեջ  է ապրում: Իսկ ով այս մասին բարձրաձայնի, նրա գլուխը պտի կտրեն: Կամ՝ ասում են, թե արի քեզ մի թուլափայ գցենք, ձենդ կտրի: Ես նմաններին չեմ ընդունում: Եվ խրախուսում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց սկզբունքներին: Ազատամարտիկները դուրս եկան պայքարի, նրանց դեմ շանտաժ, ծեծուջարդ սկսեցին: Հո նրանք էլ քաղաքական չէին, ընդամենը ցանկանում էին երկիրն այս թշվառ վիճակից հանել: Պատերազմի տարիներին մեր տնտեսությունը Ադրբեջանի տնտեսությանը համաչափ էր զարգանում, մի բան էլ առաջ էր անցել: Հիմա հակառակն է, և դա վտանգավոր է: Իսկ սահմանադրական փոփոխությունների վրա ծախսվող գումարով մի լավ բան կարող եք անել, մի երկու գյուղի ճանապարհ ասֆալտապատեք, որ գյուղացիները չլքեն երկիրը. մնան իրենց գյուղերում:

– Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր է հետապնդում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

– Կարծում եմ, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն բոլորովին չկա, որովհետև չկա այնպիսի խնդիր, որը գործող Սահմանադրության շրջանակներում լուծում չունենա: Հատկապես, որ մենք գտնվում ենք կիսապատերազմական իրավիճակում, որի դեպքում կիսանախագահական համակարգը ամբողջությամբ բավարարում է: Իհարկե, կան երկրներ, որտեղ նախագահական համակարգն է արդարացված, կան երկրներ, որտեղ կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգերն են արդարացված կամ ձախողված են:

– Այդ դեպքում, ի՞նչ նպատակ են հետապնդում այդ փոփոխությունները  նախաձեռնողները:

– Կարծում եմ՝ վերարտադրության նպատակ են դրել:

– Իշխանություններն ասում են, որ իրենք կարող են վերարտադրվել նաև գործող Սահմանադրությամբ, և իրենց ոչինչ չի խանգարում, որ նորից հաղթեն: Իսկ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ փոփոխություններից հետո նախագահ, վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ չի ցանկանում դառնալ:

– Ասում են, բայց նախկինում էլ շատ բաներ են ասել, որոնք հետո իրականություն չեն դարձել: Կարող ենք սկսել 1998 թվականից, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ինքը Հայաստանի նախագահ դառնալու ցանկություն չունի: Պայմանավորվածություն կար, որ Գագիկ Հարությունյանն է լինելու նախագահը, բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ Քոչարյանը դարձավ, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը դարձավ ՀՀ նախագահ: 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Ս. Սարգսյանն ասում էր, թե եկեք քանդենք չհասկացվածության պատը: Մենք էլ հավատում էինք դրան, բայց մինչև հիմա այդ չհասկացվածության պատն այդպես էլ չի քանդվում, երկրի վիճակը օր օրի վատանում է, ժողովուրդն էլ արտագաղթում է: Այսօր մեզ համար ամենակարևորն այն է, որ երկրի տնտեսությունը զարգանա, բանակը զորանա, մարդիկ չարտագաղթեն, որ մեր երկիրը տարածաշրջանում իր տեղն ունենա: Մնացած հարցերը սրանց ածանցյալ են:

– Ս. Սարգսյանի ասածներին չե՞ք հավատում, որ չի ցանկանում զբաղեցնել երկրի առաջին երեք բարձր պաշտոնները:

– Այո, ասել է: Բայց հետո էլ կարող է ասել, թե Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, խորհուրդը, ժողովուրդը խնդրեցին, պահանջեցին:

– Կարծում եք, որ եթե Սահմանադրությունը չփոխեն, իշխանությունները չե՞ն կարողանա վերարտադրվել:

– Հավանաբար ինչ-որ դրույթներ կան, որոնք ձեռնտու չեն իշխանություններին: Իհարկե, կարող են վերարտադրվել: Չէ՞ որ ամեն ինչ՝ իշխանությունը, զորքն էլ, զենքն էլ իրենց ձեռքում է: 2008թ. ինչպես արեցին: Սահմանադրությամբ արգելվում է, որ բանակը միջամտի ներքին խնդիրներին, բայց հետո դա օրինականացրեցին: Իսկ այս փոփոխությունների ամենավտանգավոր դրույթն այն է, որ ցանկանում են ստեղծել միակուսակցական համակարգ՝  Ազգային ժողովի ընտրություններում երկրորդ փուլի մեխանիզմ են ցանկանում ներդնել: Աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում