Չինաստանի Ցզինչժոու քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեսախցիկները սարսափելի իրադարձություն են արձանագրել: 30-ամյա կնոջը ձգել է շարժասանդուղքի մեխանիզմը, սակայն դրանից առաջ նա հասցրել է փոքրիկ որդուն անվտանգ տեղ դուրս հրել: Այս մասին գրում է BBC-ն:
15 վայրկյան տևող տեսագրությունում երևում է, թե ինչպես են մայրը և որդին բարձրանում շարժասանդուղքով: Նրանք արդեն բարձրացել էին անհրաժեշտ հարկը, երբ հատակը պատռվեց: Կինը հասցրել է որդուն հրել մոտակայքում կանգնած 3 աշխատակցուհիներին: Նրանք փորձել են օգնել կնոջը, սակայն նրան ներս է քաշել շարժասանդուղքի մեխանիզմը:
Միջադեպից 5 րոպե առաջ առևտրի կենտրոնի աշխատակիցները նկատել են, որ շարժասանդուղքի աշխատելու ժամանակ մետաղե պանելը չի դիմանում, սակայն միջոցներ չեն ձեռնարկել:
https://youtu.be/HFBs67A9zSU