Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի օրը քրեական գործ են հարուցել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սալահեթին Դեմիրթաշի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Դեմիրթաշը մեղադրվում է «զինված բախումներ հրահրելու» մեջ 2014-ի հոկտեմբերին: Նրան մինչև 24 տարվա ազատազրկում է սպառնում:
Հավելենք, որ Թուրքիայի բանակը վերջին օրերի ընթացքում արդեն 6 օպերացիա է ձեռնարկել Քուրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: