Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նոր մանրամասներ՝ Զեյթունցի ամուսիններին սպանողն ինքնասպանության փորձ է արել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ դաժան սպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարապետ Ուլնեցու փողոցում սպանվել են ամուսիններ 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանները: Վերջիններս սպանվել են իրենց ավտոտնակի դիմաց:

Մեր տեղեկություններով, ամուսիններից մեկը հրազենային վնասվածքը ստացել է գլխի շրջանում, իսկ մյուսը՝ կրծքավանդակի: Նույն այդ տեղեկություններով, ամուսինները իրենց բնակարանը վարձով էին տվել և ապրում էին ավտոտնակում: Սպանված Հովհաննես Մխիթարյանը աշխատում էր հացի փռում՝ առավոտյան խանութներին հաց էր մատակարարում, իսկ երեկոյան այդ նույն ավտոտնակում մեքենաներ էր վերանորոգում: Հարևանների պատմելով սպանված ամուսինները մեկ դուստր և մեկ որդի ունեին: Որդին մոտ 6 ամիս է՝ ծառայում է բանակում, և արդեն տեղյակ են պահել դեպքի մասին, իսկ դուստրն ապրում է արտասահմանում:

Երեկ մեր զրույցում, սպանված Հովհաննես Մխիթարյանի ընկերը որոշ մանրամասներ ներկայացրեց: «Շատ խելոք ամուսիններ էին, ախր էդ կրակողն էլ էր խելոք մարդ, իր տարիքի, թե ի՞նչ պատահեց չգիտեմ, շատ զարմանալի էր: Հովհաննեսը միշտ օգնում էր իրեն, իրար հետ հաց էին մատակարարում խանութներ: Լավ, կնո՞ջը ինչի սպանեց, էդ ա հարցական մնում, էդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ սենց ստացվեց: Մեկին բերես, պահես վերջում սենց բան անի»,- պատմեց սպանվածի ընկերը՝ հավելելով, որ ամուսինները սոցիալապես վատ պայմաններում էին ապրում:

Սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով պատժվում է ազատազրկմամբ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենքը պահելը կամ կրելը, պատժվում է ազատազրկմամբ երեք տարի ժամկետով): Երեկ կեսգիշերին մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները հայտնաբերել են Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձին: Ձերբակալության պահին նա փորձել է ինքնասպանություն գործել՝ իր վրա կրակելով: Մեր այս տեղեկությունը ոստիկանությունից չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում