Twitter-ը 2013 թվականին IPO-ի ստեղծման պահից ունի ամենավատ ցուցանիշները, որը բերել է ընկերության արժեքի անկմանը ավելի քան 11 %-ով, հայտնում է Reuters-ը:
2015 թվականի երկրորդ եռամսյակում սոցիալական ցանցի լսարանը ավելացել է միայն 2 միլիոնով` դառնալով 304 միլիոն օգտատեր: Ջեք Դորսին, ով 2015 թվականի հուլիսի 1-ից դարձել է ընկերության ղեկավար, այդպիսի ցուցանիշները անվանել է անընդունելի:
Ներդրողներին անհանգստացնում է Twitter-ի լսարանի աճի պոտենցիալը, այդ պատճառով լսարանի աճի դանդաղեցումը չի կարող կոմպենսացնել նույնիսկ այն, որ սոցցանցի եկամուտները 2015 թվականի երկրորդ եռամսյակում եղել են սպասվածից բարձր: