Բնապահպաններին հաջողվել է նկարել, թե ինչպես է մշկակատուն նստել ռնգեղջյուրի վրա, չնայած վերջինիս նրան իր վրայից նետելու փորձերին, հայտնում է National Geographic-ը:
Գիտնականների կարծիքով՝ մշկակատուները թռչում են խոշոր խոտակեր կենդանիների վրա ուտելիք փնտրելու նպատակով: Այդ ձևով նրանք ուտում են խոշոր կենդանիների վրա հավաքված միջատներին: Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է մշկակատուն ջանք գործադրում ռնգեղջյուրի վրա մնալու համար: