ԱՄՆ Կոլումբիական համալսարանի հետազոտողները եկել են հետաքրքիր եզրակացության։ Նրանք կարծում են, որ պատկառելի տարիքի ավտոմոբիլիստների համար ցանկալի չէ կտրուկ հրաժարվել մեքենա վարելուց, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ նրանց առողջական վիճակի վրա։
Փորձի արդյունքները միանշանակ վկայում են, որ թոշակառուները, որոնք կտրուկ թողել են տրանսպորտային միջոց վարելը, երկու անգամ ավելի հաճախ են հայտնվել դեպրեսիվ վիճակում՝ ի տարբերություն այն թոշակառուների, ովքեր մնացել են ճանապարհային երթևեկության ակտիվ մասնակիցներ։
Ավտովարումը տարեցների համար անկախության ինքնատիպ դրսևորում է, որը կորցնելով մարդու հոգեկան և ֆիզիկական առողջությունը կտրուկ վատանում է։
Ամերիկացիների ավելի քան 80 տոկոսը, հասնելով 65 տարեկանի, շարունակում է մեքենա վարել։