Ինքնասպանության դեպքերը հանրապետությունում գնալով շատանում են: Եվ, ինչպես պարզ է դառնում վերջին շրջանում գրանցված դեպքերից, ինքնասպանություն են գործում թե´ երիտասարդները, և թե´ տարեցները: Իսկ պատճառները, որպես կանոն, տարբեր են` սոցիալական, անձնական, առողջական:
Եվ ահա, Armlur.am-ին հայտնի է դարձել, որ օրերս հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել մայրաքաղաք Երևանում: Շենգավիթ վարչական շրջանում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իր կյանքին վերջ է տվել 80-ամյա տարեց կին:
Ինչպես հաջողվել է պարզել, 80-ամյա Ռիտան այդ քայլին է դիմել ոչ թե իր առողջական խնդիրների պատճառով, այլ` որդու: Պարզվում է` Ռիտայի որդին վերջերս ուղեղի կաթված է ստացել և առողջական լուրջ խնդիրներ ունի: Ռիտան ապրում էր որդու և վերջինիս կնոջ հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում