Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ միջատաբանները հայտնաբերել են Cystococcus տեսակի միջատների նոր տեսակ, որի էգերը չեն կարող թռչել և արուներին օգտագործում են որպես փոխադրամիջոց։ Այդ մասին նշված է Invertebrate Systematics ամսագրում։
Այդ միջատները հայտնաբերվել են Ավստրալիայի Հարավարևելյան Քվինսլենդ նահանգում, դրանք ստացել են Cystococcus campanidorsalis անվանումը և դարձել են գիտությանը հայտնի այդ տեսակի երրորդ ներկայացուցիչներ։ Նրանք բնակվում են պաթոլոգիական կազմավորումներում ու տեղի բույսերում։
Նրանց առանձնահատկությունն այն է, որ էգերը զրկված են թևերից և հետևաբար ինքնուրույն չեն կարող լքել իրենց բնակատեղին՝ բեղմնավորման նպատակով գործընկեր որոնելով։ Դրա համար էլ երբ Cystococcus campanidorsalis-ի էգը երիտասարդ է, նա կպչում է արուի մարմնին և այդպես լքում իր բնակատեղին։