Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Չի բացառվում, որ հետագայում ասեն՝ սա էր աուդիտը. տնտեսագետը ՀԾԿՀ որոշման մասին

Սա ընդամենը «due diligence» է, այսինքն՝ ստանդարտ ընթացակարգ, երբ պոտենցիալ ներդրողը դրան է գնում, որպեսզի հասկանա ոլորտում ներդրումային ռիսկերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀԾԿՀ նիստում որոշվեց, որ առաջիկայում միջազգային 5 ամենահայտնի խորհրդատվական ընկերություններից մեկը ուսումնասիրություններ կսկսի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ պարզելու, թե որքանով էր հիմնավորված հունիսի 17-ին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին հանձնաժողովի որոշումը:

Խորհրդատվական ընկերության հիմնական նպատակը պետք է լինի հիմնավորված պատասխաններ ստանալը՝ երկու հարցի վերաբերյալ՝ ինչքանո՞վ էր հիմնավորված հոսանքի սակագնի բարձրացումը, ինչպես նաև սակագնի բարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

Բացի դրանից՝ հանձնաժողովի անդամները պնդեցին, թե այս գործընթացը ուղղված է հանրության մոտ վստահության բարձրացմանը:

Մինչդեռ, տնտեսագետի խոսքով, հասարակության մոտ վստահությունը կբարձրանար այն ժամանակ, երբ որ տեխնիկական առաջադրանքը իրականացվեր հենց հասարակության մասնակցությամբ, իսկ այս դեպքում տեխնիկական առաջադրանքը անգամ հստակ չէ: Մասնավորապես ուսումնասիրության առարկա չի դարձել չարաշահումների հարցը, որը հասարակությանն ամենաշատն էր հուզում:

Բացի դրանից՝ տնտեսագետի խոսքով՝ հանձնաժողովի հայտարարության մեջ խոսքը վերաբերում է գործընթացի շատ սեղմ ժամկետներին, ինչը, նրա խոսքով, լուրջ չէ: Չկան նաև ավարտի հստակ ժամկետներ: «Իսկ եթե մենք ականատես ենք լինում նման սեղմ ժամկետների, ապա դա նշանակում է, որ իրենք նախապես բանակցել են այդ ընկերությունենրի հետ, և մենք ականատես կլինենք ոչ թափանցիկ մի գործընթացի, որը անգամ ավարտի ժամկետներ չունի»,- նկատեց Մանուկյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենը, ըստ էության, կազմակերպվել է նրա համար, որ վերջնահաշվում ցույց տան, որ ՀԷՑ-ում սպասվող աուդիտը հենց սա էր, ու եթե հանրային ճնշումը մի քիչ ուժեղանա, իրենք մանևրելու դաշտ կունենան և կհայտարարեն. «Կներեք, սա ուրիշ էր, սա նա չէր, սպասե՛ք աուդիտի»:

Ծախսային արդյունավետության տեսանկյունից, Մանուկյանի խոսքով, ընդհանրապես անտրամաբանական է: Կարելի էր ավելի օպտիմալ լուծում գտնել: Եվ բնավ պետք չէր նույն գործի համար առանձին վճարել՝ մեկը աուդիտի համար, մյուսը՝ ՀԾԿՀ-ի որոշումները ուսումնասիրելու: «Կարելի էր մեկ անգամ վճարել, ծախսային խնայողություններ անել: Բայց քանի որ դա չարվեց, ապա այս ամենից ես միայն մեկ հետևության եմ գալիս, որ սա due diligence է, որը արվում է պոտենցիալ ներդրողի համար հեռանկարները պարզելու նպատակով»:

Ինչ վերաբերում է նրան, թե միջազգային խորհրդատուի ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է սակագինը վերանայվի, տնտեսագետն ասաց, որ դա բացառված է, քանի որ ՀԾԿՀ-ի ընդունված սակագնի վերաբերյալ որոշման նախագիծը, որը կարելի էր 7 օրվա մեջ բողոքարկել դատարանում, օրենսդրորեն վերանայման այլ ընթացակարգ չկա: «Չեմ պատկերացնում, որ օրենսդրորեն հնարավոր է ինչ-որ միջազգային խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունների արդյունքում սակագին վերանայվի, և ՀԾԿՀ որոշումը վերանայվի»,- ասաց Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում