Այս տարվա հուլիսին Gmail-ը նոր գործառույթ է ներդրել, որը թույլ է տալիս չեղարկել նամակի ուղարկումը, եթե ուղարկողը այնտեղ սխալ է գտել, հայտնում է news.agency-ը:
Դրա համար նամակն ուղարկողն ունի ընդամենը 30 վայրկյան: Եթե այդ ժամանակահատվածը նրան չբավականացնի, ընկերությունը առաջարկում է տեղադրել Dmail-ի ընդարձակումը Chrome-ում:
Այդ ընդարձակումը հնարավորություն կտա ցանկացած պահի հասանելի դարձնել ուղարկված նամակը, նույնիսկ ուղարկել այն ինքնաոչնչացման ժամանակաչափով:
Երբ հասցեատերը կստանա ինքնաոչնչացման ժամանակաչափով նամակը, բացելիս հաղորդագրություն կգա այն մասին, որ նամակը շուտով կոչնչանա: