Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել

Արևմուտքը Ռուսաստանին վերջնականապես կջախջախի Իրանի միջոցով

«Արևմուտքի՝ Իրանի հետ հարաբերությունների բարելավման գլխավոր պատճառը, կարծում եմ, ռուսական գործոնն էր: Պուտինը հասավ նրան, որ Արևմուտքը սկսեց Ռուսաստանին ընկալել որպես թիվ մեկ թշնամի: Հետևաբար անհրաժեշտ է մեկուսացնել և թուլացնել ՌԴ-ին: Մի երկիր, որը նավթ է վաճառում: Ուրեմն մի բարել նավթի գինը 76 դոլարից պետք է գցել: Այսօր նավթի գինն արդեն 50 դոլարից ցածր է: Միայն հայտարարությունը, որ Իրանը կմտնի նավթի շուկա, արդեն 2 դոլարով գցեց գինը: Ակնկալվում է, որ նավթի գինը 35-40 դոլար կդառնա, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն չի կարողանա նավթ վաճառել, որովհետև դա ինքնարժեքից ցածր կլինի: Հետևաբար Արևմուտքը Իրանի միջոցով վերջնականապես կջախջախի ՌԴ-ին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավման հարցին:

Վերջինիս խոսքերով՝ Իրանն այդպիսով ակամայից դառնում է ՌԴ-ի դեմ գործոններից մեկը, և դա այդ երկրի շահերից է բխում: Ա. Պապյանը բացառեց հակառակ գործընթացը, որ միգուցե Իրանը ՌԴ-ի հետ բարելավի հարաբերությունները: «Երկուսն էլ նավթ են վաճառում և ապրում են նավթի ու գազի հաշվին: Ուրեմն նրանք մրցակից են: Դուք Երևանում երբևիցե տեսե՞լ եք, որ երկու մրցակից միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան: Չեն կարող: Իրանական նավթը և գազը ինքնարժեքով շատ ավելի էժան են»,- շեշտեց Ա. Պապյանը:

Նա նաև ընդգծեց, որ Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավումից հետո տարածաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով կբարձրանա Հայաստանի դերը: Նախ մեր երկիրը կդառնա Իրանը Արևմուտքին կապող ուղի: Բացի այդ՝ Հայաստանը կունենա մեր սահմանակից հարևանի մոտ 70 միլիոնանոց շուկան:

Ա. Պապյանը, սակայն, համոզված է, որ չի կառուցվելու Իրան-Հայաստան երկաթգիծը: Մեր զրուցակիցը համոզված է, որ այդ երկաթգիծը չի կառուցվելու երկու պատճառով: Նախ՝ չկա կառուցման համար անհրաժեշտ 5-6 միլիարդ դոլար գումարը: Եթե անգամ Հայաստանը կարողանա ինչ-որ կառույցից այդ չափով գումար գտնել, ապա դրա միայն օրական սպասարկման վճարը կկազմի հարյուր հազարավոր դոլարներ: Իսկ մեր երկիրը Իրանի հետ չունի այնպիսի առևտրատնտեսական շրջանառություն, որպեսզի նման ծախս անելը նպատակահարմար լինի:

Տնտեսական աննպատակահարմարությունից բացի՝ Ա. Պապյանի խոսքերով՝ երկաթգիծը կառուցելուն խոչընդոտում են անհաղթահարելի խնդիրներ: «Մեղրին գտնվում է 600 մետր, Ղափանը՝ 1800 մետր բարձրության վրա, 1200 մետրի տարբերություն կա, ինչը 40 կիլոմետրի վրա բերում է 16 տոկոսի թեքություն, որը երկաթգիծը տեխնիկապես չի կարող հաղթահարել»,- ասում է Ա. Պապյանը և առաջարկում, որ երկաթգիծը կառուցելու մասին մտածելու փոխարեն ավելի արդյունավետ կլինի ծախսել մոտ 200 մլն դոլար ու բարելավել ավտոճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում