Պլանշետի վաճառքը ողջ աշխարհում ընկնում է, և դա կապված է առաջին հերթին ֆաբլետների (հեռախոսի և պլանեշտի միջանկյալ արտադրանք) ժողովրդականության աճի հետ։ Այս մասին հայտնում է Tech Times-ը՝ հղում անելով Forrester Research ընկերության հետազոտությանը։
Վերջին տարիներին էլեկտրոնիկա արտադրողները սկսել են վիթխարի քանակով ֆաբլետներ թողարկել։ Հարցման ենթարկված օգտատերերի մոտ 11 տոկոսը հայտարարել է, որ ֆաբլետը կիրառում է որպես պլանշետ հարմարավետությունից ելնելով։ Ֆաբլետ է կոչվում այն սմարթֆոնը, որի անկյունագիծը 5.5-6.9 դյույմի սահմաններում է։
Այսօր շուկայում ներկայացված ամենահայտնի ֆաբլետներն են Samsung Galaxy Note-ը, Nokia Lumia 1520-ը և Apple iPhone 6 Plus-ը։