Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում գրանցվել է 2.5 տոկոսանոց տնտեսական աճ՝ համեմատած 2014 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:
2015 թվականի առաջին եռամսյակին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 3.2 տոկոս՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Նախնական տվյալներով՝ 2014 թվականին Վրաստանում գրանցվել է 4.7 տոկոսանոց տնտեսական աճ՝ 2013 թվականի համեմատ: Իսկ ահա 2013 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել 3.3 տոկոս: