Ֆիննական աշխատանքի հիգիենայի ինստիտուտի գիտնականները հայտարարում են, որ աշխատամոլության հասցրած վնասը մարդուն համեմատելի է ծխախոտի հասցրած վնասի հետ:
Վտանգի գոտում են գտնվում նրանք, ովքեր աշխատում են շաբաթական 55 ժամից ավելի: Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ մարդկային օրգանիզմը իրեն հատկացված ժամաքանակից ավելի աշխատելիս համապատասխանաբար ավելի երկար է գտնվում սթրեսային վիճակում: Առողջության վրա ազդում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը և չկարգավորված սնունդը:
Աշխատանքով տարվողները վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը նրանց մոտ աճում է 40-80 տոկոսով:
Չնայած գործազրկությունը նույնպես անվտանգ չէ. գործազուրկ երիտասարդներն ավելի հաճախ են դիմում ինքնասպանության: