«Ոմանք շտապել են հայտարարել, թե ոստիկանության բաժիններ տեղափոխելիս հավաքի մասնակիցների նկատմամբ իբր բռնություն է գործադրվել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշել է, թե, նկատի ունենալով ոմանց հետևողական թերահավատությունը, իրենք առաջնորդվում են «ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» սկզբունքով և հրապարակել տեսանյութ, որտեղ պատկերված են հավաքի մասնակիցները ոստիկանական մեքենայում: