ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին քիչ առաջ հանդիպեցինք ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկված ցուցարարներին բաց թողնելուց հետո:
«Առաջին լրատվական»-ը փոխոստիկանապետից հետաքրքրվեց՝ արդյոք պատժվելո՞ւ են այն ոստիկանները, ովքեր ցուցարարներին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկելիս մեքենայում հարվածներ են հասցրել նրանց: Նշենք, որ այդ մասին մեզ հետ զրույցում հայտնել էր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Հունան Պողոսյանը վստահեցրեց, որ արձագանքելու են այդ դեպքերին, քանի որ հրահանգավորված է եղել ուժ չգործադրել:
«Մենք անմիջապես կարձագանքենք, դուք էլ տեղյակ կլինեք, որովհետեւ մեր բոլորի ներկայությունը այնտեղ նրա համար էր, որ նույնիսկ պրովոկատորների, սադրիչների բոլոր գործողությունները կանխարգելվեին և նման բան չլիներ, նույնիսկ այն պարագայում, երբ ցուցարարները ուժ գործադրեին. հրահանգավորված էր նրանց նկատմամբ ուժ չգործադրել»:
Ավելին՝ տեսանյութում։