Պատմաբան Նինա Մարտիրիսը, ուսումնասիրելով Նապոլեոն Բոնապարտի ժամանակակիցների հուշերն ու փաստաթղթերը, եկել է այն եզրակացության, որ մեծ զորավարի սիրելի ուտեստը եղել է սովորական տապակած հավը: Այս մասին հայտնում է Kedem-ը։
Նապոլեոնը չի սիրել սնվել ըստ գրաֆիկի և առաջնորդվել է քաղցի իր զգացումով՝ պահանջելով իրեն սնունդ մատուցել առաջին իսկ պահանջի դեպքում: Այդ նպատակով փարիզյան նրա պալատում օրվա ամեն ժամի հավ են տապակել, և եթե կայսրը լքել է նստավայրը, ապա նա իր հետ վերցրել է տապակած հավի մեծ պաշարներ և հավի կոտլետներ: Նապոլեոնը զոհ չի գնացել քաղաքավարության կանոններին՝ հավը կերել է ձեռքով և ընթացքում գինի է խմել: