Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է հունական ANA-MPA գործակալությունը։
Կիրակի կայացած հանրաքվեում հույների 61.31 տոկոսը դեմ է արտահատվել հունական պարտքի վերաբերյալ վարկատուների հետ համաձայնագրի պայմաններին։ Սա քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկման արդյունքն է։