Կենդանական աշխարհի ներկայացուցիչները նույնպես դաստիարակում են իրենց ձագերին, հմտություններ փոխանցում՝ ապագայում նրանց անվտանգության ու բարեկեցության ապահովման համար։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ջրարջը համբերատար կերպով սովորեցնում է ձագին, թե ինչպես պետք է ծառը բարձրանալ։
Ջանքերն արդյունք տվեցին։ Տեսանյութի ավարտին մայրը ծառի տակ կանգնած՝ հոգնած հետևում է, թե ինչպես է ձագուկը մագլցում։