Մտածելով լավ բաների մասին՝ ծերության ժամանակ կարելի է խուսափել դեմենցիայից (տկարամտություն): Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները՝ գնահատելով մասշտաբային հետազոտության արդյունքները։ Տկարամտության ռիսկը մեծացնում են հակադեպրեսանտները և ցավազրկողները։
Նոր հետազոտության արդյունքներով՝ մարդիկ, ովքեր իրենց առողջությունը գնահատում են որպես վատ, ծերության ժամանակ ավելի են հակված դեմենցիայի: Ընդ որում, այդ գնահատականը կապված չէ հիվանդի մարմնական ընթացիկ կարգավիճակի հետ, այլ նրա սուբյեկտիվ կարծիքն է:
Բացի այդ, գիտնականները նշել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն կոգնիտիվ խախտումներ և առողջության վատ գնահատական, տկարամտության ռիսկը երկու անգամ ավելի մեծ է: