Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Բաղրամյան փողոցի մեխանիկական դիտարկման ռիսկերը

Հայաստանի հասարակությունը մեծ ոգևորության մեջ է: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական պայքարը համախմբել է հասարակության ամենատարբեր հատվածների և մոբիլիզացրել մեկ խնդրի շուրջ: Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ կան նաև այդ խնդրից դուրս մնացած հատվածներ: Դուրս մնացած ոչ այն իմաստով, որ համաձայն չեն խնդրին, որ անտարբեր են դրա հանդեպ, այլ որովհետև խնդիրը համարում են ածանցյալ և կարևորում են առավել ընդգրկուն և պատճառ հանդիսացող խնդիրների շեշտադրումն ու պահանջների ներկայացումը:

Երկու իրողություններ, երկու իրավիճակներ, որոնք, ըստ էության, հայտնվել են իրարամերժ դիրքերում, սակայն մեծ հաշվով, ըստ էության, ամեն մեկում կա ճշմարտության իր ահռելի բաժինը: Ճշմարտություն է այն, որ Հայաստանի հասարակությունը կարիք ունի համախմբվելու, մոբիլիզացվելու թեկուզ փոքր և այսպես ասած՝ ապաքաղաքական կամ ապաաշխարհաքաղաքական խնդիրների շուրջ: Ճշմարտություն է և այն, որ փոքր խնդիրները կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ վերացված չեն պատճառները, այսինքն՝ մեծ քաղաքական խնդիրները:

Ընդ որում՝ Հայաստանում այս դիլեման շարունակվում է արդեն տարիներ, սրվելով ամեն անգամ, երբ Հայաստանում քաղաքացիական, վերկուսակցական որևէ շարժում և նախաձեռնություն է մեկնարկում: Ըստ որում՝ պետք է ընդունել նաև, որ այս դիլեման միայն կուսակցականների և անկուսակցականների մեջ չէ: Մեծ հաշվով, անվիճելի է, որ հետևանքների դեմ պայքարն անվերջ կլինի, եթե չեն վերացվում պատճառները: Ավելին՝ հետևանքները միշտ ավելի շատ են լինում, քան պատճառները, և հասարակությունը երբեմն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէ վազել բոլոր հետևանքների հետևից և արդյունքների հասնել: Սակայն, սրանով հանդերձ, խնդիրը զուտ մեխանիկական գործողությունների դաշտում դիտարկելը կբերի արմատապես սխալ եզրահանգումների:

Բանը փոքր ու մեծ խնդիրները, հետևանքը և պատճառը տեղերով փոխելը չէ: Այն, ինչ հնարավոր է հետևանքի դեմ՝ անհնար կարող է լինել պատճառի պարագայում: Եվ որքան էլ որ այդ հանգամանքը մտահոգիչ լինի, որ պատճառը մնում է «անձեռնմխելի», այնուհանդերձ հետևանքը բաց թողնելը ինքնաբերաբար չի բերելու պատճառի վրա կենտրոնացվածության և հասարակական էներգիայի նույնանման և նույնաքանակ պրոյեկտման:

Հետևաբար՝ նաև Բաղրամյան պողոտայում և Հայաստանում տեղի ունեցողը չպետք է դիտարկել պարզ մեխանիկայի տրամաբանությամբ: Վերջին հաշվով, այն, ինչ այսօր քաղաքացիների ուժերով արվում է Հայաստանում՝ դա հնարավորն է: Իսկ քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորի արվեստն է: Եվ ուրեմն, այն, ինչ այս օրերին քաղաքացիների ուժերով արվում է Հայաստանում՝ դա քաղաքականություն է, որի էությունը ամենևին չպետք է լինեն բնորոշումներն ու սահմանումները, այլ պետք է լինի գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում