Հունաստանը միջազգային վարկատուների առաջարկների վերաբերյալ հանրաքվեից 2 օր առաջ պաշտոնապես պետականորեն սնանկ է հայտարարվել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Երկրի բացարձակ անվճարունակությունը հուլիսի 3-ին արձանագրել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF):
«ԱՄՀ ղեկավարը տնօրենների խորհրդին տեղեկացրել է Հունաստանի պարտքերը չվճարելու մասին: Դա երկրին հանգեցրել է EFSF-ի առաջ պարտավորությունների չկատարման»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, EFSF-ը որոշել է Աթենքից «չպահանջել վարկերի անհապաղ մարում»:
Երեքշաբթի Հունաստանը ԱՄՀ-ին չի տրամադրել վարկային հերթական վճարումը։ Հունաստանին չեն բավարարում միջոցները՝ իր արտաքին և ներքին պարտավորությունների ֆինանսավոման համար։
Հուլիսի 5-ին Հունաստանում նշանակված է վարկատուների պայմանների ընդունման վերաբերյալ հանրաքվե: