Պետդեպարտամենտը հայտարարել է, որ անկախ լրտեսական սկանդալից ԱՄՆ-ի և Գերմանիայի հարաբերությունները մնում են ամուր: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք չենք ուզում, որ մեր հարաբերություններում լարվածություն լինի»,- հայտարարել է պետդեպարտամենտի նախագահ Ջոն Կիրբին:
Ավելի վաղ WikiLeaks-ը հրատարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսումներ է իրականացրել Գերմանիայի բարձրաստիճան քաղաքական գործիչների նկատմամբ: