Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տասը օր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերին և ոստիկանության գորոծողություններին:
Ըստ Կարեն Անդրեասյանի, շարունակում է մտահոգիչ մնալ հունիսի 23-ին ոստիկանության կողմից ուժի կիրառումը: Սակայն այդ գործողությունների վերաբերյալ վերջնական հայտարարություն իրենք կանեն երկուշաբթի օրը, երբ կստանան ոստիկանության ներքին ծառայողական քննության արդյունքը:
Ինչ վերաբերում է վերջին օրերի դեպքերին, ապա նշել է, որ դժգոհությունները հիմնականում այնտեղ հայտնվող սադրիչներից են, ովքեր կարող են ստվերել ոստիկանության ու ցուցարարների աշխատանքը: «Պետք է ոստիկանությունը ուշադիր լինի այդ սադրիչների նկատմամբ»,-ասաց ՄԻ պաշտպանը:
Ավելին՝ տեսանյութում