Հնդկաստանի իշխանություններն արգելել են ԴԱԻՇ-ի և նրան մերձ կառույցների հետ նավթի և այլ ապրանքների առևտուրը, հաղորդում է Reuters-ը: Այդպիսով՝ Հնդկաստանը միանում է ՄԱԿ-ի որոշմանը, որի համաձայն արգելվում է առևտուրը ԴԱԻՇ-ի հետ:
«ՄԱԿ-ի որոշման համաձայն՝ նավթի և այն ապրանքների առևտուրը, որոնք մշակութային, կրոնական և գիտական արժեքներ չեն, արգելվում է»,- ասվում է Հնդկաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԴԱԻՇ-ը սեփական փոխարժույթ է թողարկել: