Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ծրագրում է մեծացնել սեփական ներդրումներն էներգիայի վերականգնողական աղբյուրներում՝ հասցնելով 2 մլրդ դոլարի։ Նա այդ կերպ մտադիր է հակադարձել Երկրի կլիմայական փոփոխությունների բացասական միտումին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Գեյթսն արդեն շուրջ 1 մլրդ դոլար է ներդրել մի քանի տասնյակ սկսնակ էներգետիկ նախագծերում։
Միլիարդատերը հիանալի է համարում այն, որ Միացյալ ազգերի կառավարությունները գնալով ավելի շատ ուշադրություն են դարձնում մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումներին, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները կարող են միայն դանդաղեցնել գործընթացը, և խնդրի իրական լուծումը պահանջում է աստղաբաշխական ծախսեր, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են նոր բեկումնային գիտական մշակումներ։