Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Սիրիայի քրդերը բաց նամակ են հղել Օբամային՝ կոչ անելով դատապարտել ԴԱԻՇ-ին Թուրքիայի աջակցելը

Ekurd.net-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների հարցերով քրդական կազմակերպությունը ներկայացնող դոկտոր Ամիր Շարիֆին բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նամակում նա Սիրիայի քրդերի անունից Օբամային կոչ է արել դատապարտել Թուրքիայի մասնակցությունը ոչ վաղ անցյալում Քոբանի քաղաքի վրա ԴԱԻՇ-ի գործած հարձակմանը:

Նամակում նշված է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ծանր հանցանքներ են գործում քուրդ խաղաղ բնակիչների դեմ. «Այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք շոկային վիճակում ու վշտի մեջ, մեզ խորապես մտահոգում է ԴԱԻՇ-ին ու ջիհադական մյուս ուժերին Թուրքիայի կառավարության օգնությունը:

Չնայած պարոն Էրդողանի համառ հերքմանը՝ կան փաստագրական ակնհայտ ապացույցներ, որոնք հակառակն են փաստում: Թուրք դատախազները, լրագրողները, իրավապաշտպան կազմակերպությունները ի հայտ են բերել մի շարք անհերքելի ու լավ փաստագրված տվյալներ, որոնք վկայում են ԴԱԻՇ-ին Թուրքիայի կառավարության աջակցության մասին:

Թուրքիայի քաղաքականությունը խաթարում է ԴԱԻՇ-ի ահաբեկչության դեմ միջազգային դաշինքի շահերը: Human Rights Watch-ի ներկայացուցիչները նույնպես հաստատում են այն տեղեկատվությունը, որ օտար զինյալները Սիրիա են ներթափանցում Թուրքիայից, այդպիսով բերվում է զենք, գումար և այլն: ԴԱԻՇ-ի շարքերը համալրողների առյուծի բաժինը Սիրիա և Իրաք է մուտք գործում Թուրքիայի սահմանից:

Եվ խնդիրը թուրքական անվտանգության մարմինների թուլությունը չէ. ԴԱԻՇ-ի կողմից քրդական Քոբանի քաղաքի պաշարման ժամանակ նրանք բավական արդյունավետորեն հակազդել են իրենց ցեղակիցներին օգնության հասնելու Թուրքիայի քրդերի փորձերին: Խոսքը զինյալների համար նպատակամղված միջանցք բացելու մասին է: Քրդերը մի քանի անգամ փորձել են գործը հասցնել Թուրքիայի խորհրդարանի լսումներին, սակայն՝ ապարդյուն»:

Նամակում շնորհակալություն է հայտնվում ԱՄՆ-ին՝ քրդական ուժերին աջակցելու համար, և ուշադրություն է հրավիրվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կասկածելի պահվածքի վրա: Նամակում անդրադարձ է կատարված նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին: Նամակի վերջում նշված է, որ ԱՄՆ կառավարության ու ՄԱԿ-ի հայտարարությունը Թուրքիայի կառավարությանը կհարկադրի վերանայել իր քաղաքականությունը՝ կապված ջիհադական ու իսլամական խմբերին աջակցելու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում