Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աստղաֆիզիկոսները հստակեցրել են Ծիր կաթին գալակտիկայի ենթադրյալ տեսքը: Այդ մասին նշված է Monthly Notices of the Royal Astronomical Society-ում տեղ գտած հոդվածում:
Երկրից անհնար է տեսնել, թե ինչպիսին է կողքից Ծիր կաթինի տեսքը, սակայն գիտնականներին հաջողվել է NASA-ի Wide-Field Infrared Space Explorer (WISE) գործիքի օգնությամբ անել դա:
Ծիր կաթինը պարույրաձև գալակտիկա է: Ծիր կաթինի մեջ են գտնվում Երկիրը, Արեգնակային համակարգն ու բոլոր առանձին աստղերը, որոնք տեսանելի անզեն աչքով: Ամենացածր գնահատականների համաձայն՝ գալակտիկան ունի մոտ 200 միլիարդ աստղ: