Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Պուտինի ապագան մշուշոտ է, իսկ Հայաստանինը՞

Իշխանական բուրգի ամրապնդման գործընթացը, որ դեռևս Բեսլանի իրադարձություններից հետո ծայր էր առել Ռուսաստանում` ոչ միայն ներքաղաքական, այլև աշխարհքաղաքական նշանակություն ունեցավ և ուղղակի կապ չուներ Բեսլանի իրադարձությունների հետ:

Պուտինը իշխանության առաջին իսկ օրերից չի էլ թաքցրել, որ իր հիմնական խնդիրը Ռուսաստանը աշխարհաքաղաքական բևեռ դարձնելն է: Իսկ սա առաջին հերթին նշանակում է` առնվազն հակադրվել աշխարհքաղաքական արդեն գործող բևեռին` ԱՄՆ-ին, այնպես` ինչպես Խորհրդային Միությունն էր հակադրվում: Բայց աշխարհքաղաքական այս բևեռացման մեջ ԽՍՀՄ-ի տեղը զբաղեցնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի Չինաստանը, որովհետև նրա հակադրումը Ամերիկային` ոչ թե այդ երկրի տվյալ պահի ղեկավարության ցանկությամբ է պայմանավորված, այլ դրված է այդ երկրի գաղափարախոսության հիմքում. Չինաստանը սոցիալիզմի լիդերն է, ԱՄՆ-ը` կապիտալիզմի, և երկու հասարակարգերի լիդերների մրցակցությունը բնական է դառնում և հասկանալի:

Ռուսաստանի պարագան մի փոքր այլ է. այս երկրի սահմանադրության հիմքում, ըստ էության, դրված են ամերիկյան արժեքներ: Հենց սա է պատճառը, որ, ասենք, Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրոպայի հակադրումը ԱՄՆ-ին` այդպես էլ չի ստացվում, որովհետև այսօրվա Ֆրանսիան և ողջ Եվրոպան հիմնված են ամերիկյան արժեքային համակարգի վրա և անհուսալիորեն յուրացրել են այդ արժեքները: Իսկ աշխարհքաղաքական բևեռ, առավելևս` գերտերություն լինելու համար անհրաժեշտ է ավտոնոմ, ցանկալի է այլոց հակադիր գաղափարախոսություն` իդեաների մրցակցության դաշտ ստեղծելու համար:

Պուտինը իր իշխանության տարիներին քաղաքականության մեջ նոր գաղափարներ չներմուծեց, ու հասկանալի է, որ այլևս չի էլ ներմուծի: Հասկանալի է, որ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը այս պահին անհնար է և ժամանակավրեպ (պատահական չէ, որ ետբեսլանյան շրջանում Պուտինը դառնությամբ էր խոսում ԽՍՀՄ-ի փլուզման մասին), մանավանդ որ Ռուսաստանի կոմունիստները Պուտինին գաղափարական թշնամի են համարում: Բայց իր աշխարհքաղաքական ամբիցիաները գաղափարական տեսակետից ձևակերպելու անկարողությունը ամենևին էլ չի պակասեցնում ՌԴ նախագահի աշխարհքաղաքական բևեռի տեսլականը: Ու գաղափարախոսական բեկման, ԱՄՆ-ից քաղաքական համակարգով և գաղափարախոսությամբ տարանջատվելու խնդիրը Պուտինը լուծեց ամենապրիմիտիվ տարբերակով. եթե ԱՄՆ-ը ժողովրդավարությունն է, Ռուսաստանը պետք է լինի հակաժողովրդավարությունը, եթե ԱՄՆ-ը խոսքի ազատությունն է, Ռուսաստանը պետք է լինի խոսքի անազատությունը, եթե ԱՄՆ-ն ազատ տնտեսական մրցակցությունն է, Ռուսաստանը կառավարելի տնտեսությունը պետք է դառնա:

Այսինքն, Պուտինը հույս ունի ամերիկյան արժեքներին հակադրվելու պրիմիտիվ ճանապարհով հասնել ցանկալի արդյունքի։ Պուտինը լավ է հասկանում, որ գերտերությանը անհրաժեշտ են նաև արբանյակ պետություններ: Այս իմաստով` մեծ նշանակություն ունի ԱՊՀ-ն: Իր իշխանության տարիներին Վլադիմիր Պուտինը հետևողականորեն աջակցել է ԱՊՀ երկրների հակաժողովրդավարական իշխանություններին` այն հաշվարկով, որ ավտորիտար իշխանությունները որոշակի խնդիրներ կունենան ԱՄՆ-ի հետ, և իշխանությունը բռնազավթելու նրանց ջանքերը առաջին հերթին հակադրում է նշանակում ամերիկյան արժեքներին: Եվ իսկապես, ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարներին միավորում է մեկ բան` նրանք բոլորը բռնազավթել են իշխանությունը և միմյանց նկատմամբ հարազատություն են զգում:

Անկախ ամենից սակայն, Պուտինյան կայսրության հեռանկարները մշուշոտ են թվում. Նրա ամենամոտ ընկերը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարող է խառնել նախապես ծրագրված բոլոր պայմանավորվածությունները ու Հայաստանն ամեն ինչ պետք է անի` այդ երկրում սկսվող նոր առճակատման հետևանքով ռուսական կայսրության փլատակների տակ չմնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում