ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսում ներկայացված կուսակցությունների առաջնորդների հետ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
«Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Մեջլիսի կանոնադրական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նշել է, որ Ադրբեջանը դժգոհ է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից։ Նա ընդգծել է պատանդներին վերադարձնելու հարցում ԵԱՀԿ գործող նախագահի աջակցության կարևորությունը։
«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես կարծում եմ, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Դաչիչը։
Հանդիպման ժամանակ նաև կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։