Amazon.com Inc.-ը ծրագրում է թողարկել սննդի սեփական ապրանքանիշը, որը կընդգրկի կաթ, շիլա և մանկական սնունդ, ինչպես նաև կենցաղային քիմիա: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Amazon-ն արդեն ունի ֆիրմային ապրանքների իր բրենդը, որոնց շարքում կան մանկական տակդիրներ և թաց անձեռոցիկներ: Ավելի վաղ՝ մայիսին, Amazon-ը խնդրել է մոտ երկու տասնյակ ապրանքների համար ապրանքանիշի հայտագրում, որոնց թվում կան սուրճ, ապուր, ջուր, վիտամիններ, շան կեր և տնտեսական ապրանքներ:
WSJ-ի տվյալներով, Amazon-ը նոր ապրանքների թողարկման համար գործընկեր է փնտրում: Աղբյուրները նշում են, որ բանակցություններ են ընթացել TreeHouse Foods Inc գործընկերության հետ: