Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

«Տաշիր»-ը հակագրոհում է

«Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչներն ըստ երևույթին անցել են հակագրոհի և փորձում են հասարակությանը կրկին «իր տեղը դնել», թերևս համարելով, որ քննադատելով և պարսավելով ժանտախտի ժամանակ խրախճանք հիշեցնող Տաշիր 2011-ը, հասարակությունը գերազանցել է իր լիազորությունները:

Մամուլում հայտնվել են կարծիքներ, թե տեղի ունեցածը, այսինքն հասարակական սուր արձագանքը, չարության և նախանձի դրսևորում է` ոչ ավելի, կամ էլ ներիշխանական պայքար, երբ ինչ որ մի իշխանական թև փորձում է մրոտել Սամվել և Կարեն Կարապետյաններին, որոնք Հայաստանում անկասկած հանդիսանում են իշխանության մեկ այլ թև: Պարզ է, որ տրվում է պատասխան հասարակությանը: Եվ նաև ակնհայտ է, թե ինչու է այդ պատասխանը տրվում հիմա, և ոչ թե ասենք այն ժամանակ, երբ հանրությունը Տաշիրի տաք հետքով արտահայտում էր իր արդարացի վրդովմունքը, որ ներկայիս ծանրագույն ազգային վիճակում, ազգային կապիտալի կրող մեծահարուստները կարող են շռայլ և թանկարժեք նվերներ բաժանել մարդկանց, որոնք մեղմ ասած չունեն այդ նվերների կարիքը, այն դեպքում, երբ Հայաստանում հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում հազարավոր երեխաներ ունեն բնակարանի, հագուստի, հացի, դեղորայքի, կրթության կարիք: Տաշիրի կազմակերպիչները սպասեցին, մինչ հանրային վրդովմունքը կհանդարտվի, որպեսզի նոր միայն սկսեն պատասխանել:

Հայաստանում հասարակական դժգոհության վարքագիծը գրեթե միշտ է այդպիսին` ինչ որ բան հարուցում է հանրային զայրույթ, ընդ որում միանգամայն արդարացի և հիմնավոր, բայց այդ զայրույթը շատ արագ մարում է և հասարակությունը հաշտվում է իրականության հետ, հարմարվում է դրան: Այսինքն, հասարակության համար կարծես թե բավական է լինում բորբոքվելն ու դժգոհություն արտահայտելը, իսկ ինչ որ բան փոխելու համար հետևողական լինքը կարծես թե չի ստացվում, գոնե առայժմ, գոնե դեպքերի մեծ մասի պարագայում: Եվ թերևս այդ ամենը շատ լավ հաշվարկելով էլ «տաշիրցիները» մտածել են, որ կգոռան, կաղմկեն, կբղավեն, ու երբ հանդարտվեն, արդեն կլինի հակագրոհը և հանրությանը կմեղադրեն չարության ու նախանձի, կամ էլ իշխանության որոշ թևերի իրենց դեմ կազմակերծած «սև քարոզչության» ջրաղացին ջուր լցնելու համար, այդպիսով փոշիացնելով իրենց խրախճանքի թողած մեղմ ասած գաղջ նստվածքը: Ավելին, այդ պայմաններում պարզապես հանրությանը նետված մարտահրավեր է, երբ հարյուրօրյա պաշտոնավարման կապակցությամբ ասուլիս տվող քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ Երևանի կրկեսը տրվում է «Տաշիր-»ին:

Տաշիրն իհարկե չպետք է ջնջվեր աշխարհի երեսից` ի վերջո ամեն ոք, նույնիսկ շատ փող ունեցող մարդն էլ կարող է սխալվել, ու թերևս հենց ամենից հաճախ շատ փող ունեցողներն էլ սխալվում են, բայց խնդիրն այն է, որ «Տաշիր»-ը նախ պետք է ներողություն խնդրեր հայ հասարակությունից, որ թույլ է տվել մի բան, որը հանրության մոտ արժանացել է ոչ միարժեք ընկալման: «Տաշիր»-ը գոնե պետք է փորձեր հանրությանը այս անգամ ոչ թե համբալի, այլ հաշվետվություն պահանջող սուբյեկտի տեղ դնել և բացատրություն տալ կատարվածի կապակցությամբ: Դրանից հետո միայն կհստակեցվեր հասարակության և այդ մեծահարուստների փոխհարաբերությունն ու հանրությունը կորոշեր` ընդունել բացատրությունները, թե ներկայացնել հավելյալ պահանջներ:

Մինչդեռ այսօր հասարակությանն են ներկայացվում պահանջներ` հակագրոհի տեսքով: Այդ ամենին հանրային արձագանքը թերևս պետք է չուշանա, այդ ամենի հանդեպ հասարակությունը թերևս պետք է անտարբեր չլինի, անցանկալի նախադեպեր չստեղծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում