Facebook սոցկայքը թողարկել է անիմացված GIF-երի աջակցություն, հաղորդում է thenextweb.com-ը:
2013-ին օգտատերերը կարողացել են GIF-ը թողարկել այլ սերվերներից` այն որպես տեսանյութ ներբեռնելով, ինչը սխալմամբ համարվել է այդ գործառույթի պաշտոնական թողարկում:
GIF անիմացիայի հավելման համար անհրաժեշտ է տեղադրել համապատասխան ֆայլը պատկերների հոսթինգում, օրինակ` Tubmlr-ում կամ Imgur-ում, և հղումը դնել ստատուսի համար նախատեսված պատուհանում: Հենց սոցկայքում ներբեռնված GIF-երը չեն թողարկվի: