Վաշինգտոնում անցկացված ամենամյա Spelling Bee գրագիտության մրցույթի հաղթողներ են դարձել ծագումով հնդիկ դեռահասները, հաղորդում է CNN-ը:
Միանգամից երկու մասնակից՝ 14-ամյա Գոկուլ Վենկատազալամը Միսսուրի նահանգից, և 13-ամյա Վանիա Շիվաշանկարը՝ Կանզասից, ստացել են 35 հազար դոլար մրցանակ: Եզրափակիչում նրանք կարողացել են իրար հետևից անընդմեջ տառերով ասել 25 դժվար բառեր, որոնցից վերջինը Վանիայի համար դարձել է scherenschnitte-ը (սը թղթից ուրվանկար), իսկ Գոկուլի համար՝ nunatak-ը (սար՝ բոլոր կողմերից շրջապատված սառույցով):
2009 թվականին Վանիայի քույրը՝ Կավիան, նույնպես դարձել է հաղթող: Այս տարի Spelling Bee մրցույթը Միացյալ Նահանգներում անցկացվել է արդեն 90-րդ անգամ: Դրան մասնակցել է 283 դեռահաս: