«2014թ. կարևորագույն բարեփոխումների մեկնարկի տարի էր: Հուլիսից մենք գործարկեցինք կենսաթոշակային բազմաստիճան համակարգը, ներդրվեց աշխատանքի վարձատրության միասնական համակարգ, որը շատ կարևոր է: Ներդրվեց զբաղվածության նոր մոդել, որի շրջանակներում ակտիվ ծրագրեր են իրականացվում: Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում մանրամասն ներկայացրեց, թե նախարարությունն ինչ աշխատանք է կատարել 2014թ-ին և ինչ գումարներ է ծախսել: