ԱՄՆ-ում ավիաընկերությունը չեղարկել է երգչուհի Սառա Բլեքվուդի չվերթը՝ անվտանգության սպառնալիքի պատճառով, քանի որ նրա 1 տարեկան երեխան բարձրաձայն լաց էր լինում ինքնաթիռի գետնավարման ժամանակ։ Այս մասին գրում է TMZ-ը:
Walk Of The Earth ռոք խմբի մեներգչուհին իր որդու՝ Ջորջիոյի հետ մտադիր էր Սան Ֆրանցիսկոյից թռչել Վանկուվեր: Ինչպես պատմել է Սառան՝ քանի որ իր որդին բարձրաձայն լաց էր լինում, անձնակազմը ինքնաթիռը վերադարձրել է օդանավակայանի շենքի մոտ և ինքնաթիռից իջեցրել 7 ամսական հղի ուղևորուհուն։
United Airlines ավիաընկերության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ անձնակազմը բարդ որոշում է ընդունել՝ բացառապես հիմնված անվտանգության պահանջների վրա:
«Հակառակ դաշնային օրենքների՝ երեխան ինքնաթիռի գետնավարման ընթացքում նստած չէր, այլ անընդհատ միջանցքում էր»,- ասվում է հաղորդագրությունում:
Սառայի խոսքերով, սակայն, երեխան ամրագոտիով կապված և նստած է եղել այդ ժամանակ: