Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Արտաշատի գործող քաղաքապետը 14 տարի սպասել է մինչև Արգամիկը մեծանա՞

Արտաշատ քաղաքի փողոցներում՝ մասնավորապես քաղաքապետարանի տարածքում, աշխատանքային եռուզեռ է, ճանապարհների փոսերն են ակտիվորեն կարկատում: Սա ընթանում է քաղաքապետի քարոզարշավին զուգահեռ: Մինչև հուլիս պետք է ավարտին հասցվեն բոլոր գործերը, որ արդեն քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ճանապարհներին թեկուզ անհարթության փոքրիկ խոչընդոտներ չլինեն:

Արևի տակ խանձվելով՝ բանվոր դասակարգը օրնիբուն հարթեցնում է վարչապետի որդու ապագա աշխատանքային տարածքը, ինչը տասնչորս տարի շարունակ բարեկարգելու անհրաժեշտություն չի զգացել գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Անգամ վերջինիս նստավայրն էր անմխիթար վիճակում, և ընդհանրապես, ամբողջ քաղաքապետարանի շենքը, որտեղ անգամ աստիճաններն էին երերում, էլ չենք խոսում կիսաքանդ պատերի մասին: Կարճ ասած, խորհրդային վաղ շրջանի մի «անձեռակերտ» շինություն էր, որտեղ գործող քաղաքապետին «բռնեցնելն» էլ էր լուրջ հաջողություն: Աշխատանքային թեժ ժամերին մի քանի ժամ սպասելուց հետո հազիվ հաջողվեց նրան տեսնել մուտքի դռների մոտ: Մուրադյանը իր տանսչորս տարվա սովորույթը չէր ուզում խախտել, հրաժարվում էր հարցազրույցից, մի քանի հարցի պատասխան կորզեցինք, մինչ կնստեր մեքենան: Նախ հետաքրքրվեցինք՝ ինչու չի առաջադրել իր թեկնածությունը. «Տասնչորս տարի շարունակ աշխատել եմ քաղաքապետ, ուզում էի տեղափոխվել այլ աշխատանքի»,- փորձեց հավաստիացնել նա, մինչդեռ «այլ աշխատանքի» մասին դեռ ոչ մի տեղեկություն չուներ: Հարցին, թե որտեղ է գնալու՝ նոր աշխատանքի, պատասխանեց. «Դեռ պարզ չէ, մինչև հուլիս ես աշխատելու եմ»:

Ինչ վերաբերում է Արգամ Աբրահամյանի թեկնածությանը, Մուրադյանը, պատեհ առիթից օգտվելով, «դիֆերամբ» ձոնեց իր հաջորդին՝ մոռանալով որ այդպիսով ընդգծում է իր տարիների անգործությունը: «Նոր թեկնածուն շատ լավ թեկնածու է, շատ պատրաստված երիտասարդ է, գրագետ, բարեխիղճ, և շատ լավ աշխատող, ես հազոզված եմ, շատ լավ աշխատելու է, մեր քաղաքը ծաղկելու, բարգավաճելու է»,-ինքնամոռաց գովում էր մեր զրուցակիցը:

Ինչու իրեն չհաջողվեց այդպես աշխատել, ծաղկեցնել քաղաքը, և ինչու է վստահ, որ Արգամին կհաջողվի. «Ինչքան որ հնարավորություն եմ ունեցել, կարողացել եմ անել, բավականին աշխատանք կատարվել է իմ ժամանակահատվածում»,- փորձեց իրեն գովել Մուրադյանը, ինչն այնպես անհուն ու արժանահավատ չստացվեց, ինչպես իր հաջորդին գովելու դեպքում: «Նա ավելի երիտասարդ է, ավյունը ավելի շատ է, այդպես եմ կարծում»,- շարունակեց նա:

Ստացվում է՝ Մուրադյանի ավյունն էր «մաշվել»: Իսկ միգուցե անավյուն քաղաքապետին, որի գործունեությունը լուրջ դժգոհություն էր հասունացրել արտաշատցիների մոտ, Հովիկ Աբրահամյանն իր հովանու ներքո պահպանում էր, մինչև որդին կմեծանար ու քաղաքական կարիերան կսկսեր Արտաշատից՝ ինչպես ինքը: «Ո՛չ, այդպիսի բան չի եղել, 14 տարի չեն պահում մարդուն, կներեք, ես խորհրդակցության եմ,- ասաց ու նետվեց իր մեքենան»:

Նա չկարողացավ պատասխանել, թե ինչու են մյուս թեկնածուները հրաժարվել ընտրապայքարից՝ «ճանապահը» զիջելով միայն կրտսեր Աբրահամյանին. «Չգիտեմ, մյուս թեկնածուներին հարցրե՛ք»:

Արտաշատի ծաղկունքն ու բարգավաճումը Արգամ Աբրահամյանին հանձնող քաղաքապետից ճշտեցինք, իսկ արդյո՞ք իր նկարագրած քաղաքը կառուցելու դեպքում քաղաքապետարանն ունի համապատասխան բյուջե, ասաց՝ այո: Թե համապատասխան բյուջե ունեցող քաղաքն ինչու էր ճիշտ հակառակ վիճակում, դրա պատասխանին, թերևս, տիրապետում են միայն ինքն ու իր քաղաքական տանիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում