Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տղամարդն իր նախկին կնոջ վրա բենզին է լցրել և այրել: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով քաղաքի ներքին գործերի դեպարտամենտի մամլո ծառայությանը:
«Մայիսի 26-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ մոտավորապես առավոտյան ժամը 9-ին անհայտ տղամարդը, գտնվելով Ալտինսարինի փողոցի բնակելի շենքի մոտ, բենզին է լցրել կնոջ վրա և այրել նրան»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության` կինը հիվանդանոց է հասցվել դեմքի, պարանոցի, կրծքի և մեջքի այրվածքներով և այրվածքային շոկով:
Հետաքննությունը պարզել է, որ կնոջ 43-ամյա նախկին ամուսինը ներքին գործերի մարմիններում հաշվառման մեջ է գտնվում: Բացի այդ, նա մի քանի անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել: