ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում գտնվող Mill Ends Park-ը ներկայում կրում է աշխարհում ամենափոքր այգու ռեկորդը։ 2 մետր տրամագծով այգում կա 1 ծառ և մի քանի փոքր բույսեր, սակայն այն քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է՝ հայտնում է odditycentral.com-ը։
Վայրը նախատեսված է եղել փողոցային լուսարձակի տեղադրման համար, սակայն այն այդպես էլ չի տեղադրվել այնտեղ։
Տարածքին ուշադրություն է դարձրել Oregon Journal-ի սյունակագիր Դիք Ֆագանը, ով այնտեղ տունկ է կատարել և հաջող պատմություն կառուցել այգու շուրջ։ Նրա ուշադրությունն այդ փոքր տարածքի վրա էր կենտրոնացել, քանի որ իր աշխատասենյակի պատուհանը դրան էր նայում։
Դիքը քաղցկեղից մահացել է 1969 թվականին, սակայն այդ ժամանակ այգին արդեն հասցրել էր դառնալ Փորթլենդի տեսարժան վայրը։ Ժամանակին այնտեղից նույնիսկ ծառ էր գողացվել։ Դեպքը գրավել էր բոլորի ուշադրությունը։