Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմեց, որ համարյա 25 տարի է՝ հեռուստացույց չի նայում, հայտնել է BBC լրատվականը:
Հռոմի պապը, ով ավանդական պապական սենյակները փոխել է Վատիկանում համեստ հյուրանոցային տան հետ, արգենտինական ԶԼՄ-ներին ասել է, որ դադարել է հեռուստացույց նայել 1990 թ. հուլիսի 15-ից՝ խոստում տալով Կույս Մարիամին:
Նա ասաց նաև, որ չի օգտվում համացանցից, սակայն աշխարհի իրադարձություններին տեղյակ լինելու համար օրը 10 րոպե աչքի է անցկացնում իտալական թերթերը:
Բացի այդ, նա հետևում է սիրելի արգենտինական ֆուտբոլային թիմին, որի մասին տեղեկանում է իր պահակախմբի շվեյցարացի անդամներից: