ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 22-ին այցելել է «Ադաս Իսրայել» սինագոգ՝ Իսրայելին իր աջակցությունը հայտնելու համար: Մեկնաբանների կարծիքով՝ նախագահը ջանում է վերականգնել իր հարաբերությունները հրեական համայնքի հետ, որը խախտվել էր նրա արտաքին քաղաքականության պատճառով: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ամուր կապերը երբեք չեն թուլանա, և Իսրայելին պաշտպանելու իր անհատական պարտավորությունը կմնա անխախտ:
Այնուամենայնիվ, Բարաք Օբաման ասել է, որ չի կարելի թաքցնել մերձավոր դաշնակիցների միջև տարաձայնությունները։ Նրա խոսքերով՝ ինքը ցանկանում է պաշտպանել Իսրայելի ժողովրդավարական բնույթը, սակայն դա անհնար է առանց Պաղեստինի հետ հակամարտության կարգավորման՝ երկու պետություններ երկու ժողովուրդների համար սկզբունքով: Նախագահը հավելել է, որ «պաղեստիցիները ամենահարմար գործընկերները չեն», և որ ամբողջ Մերձավոր Արևելքը դժվար ժամանակներ է ապրում, ուստի Իսրայելը արդարացի է՝ խոսելով վտանգավորության մասին։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ պաղեստինցիները, ինչպես հրեաները, սեփական պետություն ունենալու իրավունք ունեն։
Նա հիշատակել է նաև Իրանին՝ շեշտելով, որ թույլ չի տա ստորագրել Թեհրանի միջուկային ծրագրի «վատ» գործարք: Իր խոսքում նա նաև հիշել է, թե երիտասարդ տարիներին որքան հիացած էր Իսրայելով՝ կիբուցյան շարժմանը ծանոթանալուց հետո։