Օրերս իր հարցազրույցներից մեկում Եվա Գրինն ասել է, որ մազերի բնական գույնի փոփոխությունն իրեն ներքին ազատություն է տվել, գրում է Spletnik.ru-ն:
Դերասանուհին, ում մազերը բնականում շիկահեր են, ասել է, որ 15 տարվա ընթացքում առաջին անգամ ներկել է մազերը:
«Ես իմ տեղը չէի գտնում, ատում էի դպրոցը, ինձ պետք էր ինչ-որ բան փոխել: Իմ մոր ընկերուհիներից մեկը երկար մազեր ուներ, նա ինձ ոգեշնչեց փոփոխությունների:
Ես գնացի սրահ և խնդրեցի մազերս ներկել ամենամուգ երանգով: Ինձ որոշ ժամանակ պետք եղավ նոր կերպարին հարմարվելու համար, բայց հետո ես ինձ առավել ազատ և հարմարավետ զգացի: Այդ գույնը համապատասխանում է իմ աշխարհայացքին»,- ասել է նա: