Երևանի թիվ 112 դպրոցում Վերջին զանգի միջոցառման ողջ ընթացքում ամենաշատը աչքի էին զարնում խորհրդանշական կրծքանշանները, որոնք պատրաստված էին Ռուսաստանի դրոշի գույներով:
Շրջանավարտներից բացի՝ այն հպարտությամբ իրենց կրծքին կրում էին «էլիտար» հյուրերը՝ վարչապետը, ԿԳ նախարարը, պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Կորյուն Նահապետյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը մանրամասնեց, թե բարձրաստիճան պաշտոնյաներին հյուրընկալող դպրոցում ինչ տրամաբանությամբ են ընտրել ռազմավարական դաշնակցի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դրոշի գույները: