Հայաստանը Եվրամիության հետ կարող է նոր համագործակցություն հաստատել ոչ միայն քաղաքականության, այլ նաև տնտեսության ոլորտում։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ Ռիգայում «Արեւելյան գագաթնաժողովից» առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում ողջունել է այն հանգամանքը, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կամքը ազատ է մասնակիցների համար։