Արևելյան գործընկերության ծրագրի գագաթնաժողովի արդյունքներով կհամաձայնեցվի կոմյունիկե, որը կընդգծի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ժամանելով գագաթնաժողովի լիագումար նիստին։
Բացի դրանից՝ նրա խոսքով, կա պայմանավորվածություն, որ տարեվերջին Եվրահանձնաժողովը նորովի կգնահատի Վրաստանի և Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի ներմուծման հեռանկարները։